«Գարեջրի սիրահարներ» կուսակցություն. Ռուսաստան
«Գարեջրի սիրահարների» կուսակցությունը , թերևս ամենատարածվածն է ողջ աշխարհում՝ որպես անսովոր և տարօրինակ կուսակցություն: Այն գործում է Բելառուսում, Լեհաստանում, Ուկրաինայում և Ռուսաստանում:
Ռաուսաստանում այս կուսակցությունը հիմնադրվել է 1993 թվականի դեկտեմբերին՝ Կոնստանտին Կալաչյովի և Դմիտրի Շեստակովի գլխավորությամբ: 1994 թվկանի օգոստոսի 9-ին այս կուսակցությունը գրանցվեց ՌԴ արդարադատության նախարարության կողմից, իսկ 1995 թվականի դեկտեմբերին անգամ մասնակցեց ՌԴ Պետդումայի ընտրություններին:
Կուսակցության ծրագրում նշվում էր, որ «Գարեջրի սիրահարների» անդամ կարող են դառնալ, ինչպես գարեջրի սիրահարներիը, այնպես էլ նրանք, ովքեր կարող են պաշտպանել իրենց գարեջուր չխմելու իրավունքը:
«Կանանց սիրահարներ» կուսակցություն. Ուկրաինա
Ուկրաինայում գործում է «Կանանց սիրահարների» կուսակցությունը: Այս կուսակցության ներկայացուցիչները պարտավորվում են սիրալիր լիել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների նկատմամբ և երիտասարդներին դաստիարակել հարգանք և կիրթ վերաբերմունք դեպի կինը: Այս կուսակցությանն անդամակցելու համար պետք է լրացաց լինի անձի 18 տարին և ստանա երկու կանանց երաշխավորություն ( ոչ ազգական):
«Կանանց սիրահարներ» կուսակցության ամենատարեց և հին անդամը 103 տարեկան է, նա ապրում է Հերսոնում և արդեն 4 անգամ ամուսնացել է:
Չնայած կուսակցությունը չի ծավալում քաղաքական գործունեություն, սակայն պաշտոնապես գրանցված է, ունի ավելի քան 3800 անդամ և 19 մասնաճյուղ աշխարհի տարբեր մասերում:
«Գեղեցիկների կուսակցություն». Ռումինիա
2010 թվականին Ռումինիայում մոդել Սանզիանա Բուրույանան, ով մասնագիտանում էր ներքնազգեստների գովազդներում, ստեղծեց և պաշտոնապես գրանցեց «Գեղեցիկների կուսակցությունը»:
Բուրույանի կուսակցության ծրագրերի մեջ մտնում էին հետևյալ պահանջ-կետերը. տուգանքներ մարմնի քաշի համար՝ 12 եվրո յուրաքանչյուր ավել կգ -ի և 120 եվրո դավաճանության համար: Զբոսաշրջիկներին գրավելու համար մոդելն առաջարկում էր աշխատանքի ընդունել միայն գեղեցիկ մարդկանց:
Իսկ նրանք, ովքեր ծաղրում են շիկահերներն, Սանզիանա Բուրույանան առաջարկում էր պատասխանատվության ենթարկել և ազատազրկել:
«Սեքս կուսակցություն». Ավստրալիա
2008 թվականի նոյեմբեր 20-ին Ավստրալիայում հիմնադրվեց «Սեքս կուսակցությունը»: Նման կուսակցություն ստեղծելու հիմք հանդիսացավ Ավստրալիայի կառավարության այն որոշումն, ըստ որի՝ սահմանափակվում էր մուտքը դեպի սեքսի մասին ամենատարբեր տեղեկատվութուն և նմանատիպ թեմաներ ինտերնետի միջոցով :
Կուսակցության ղեկավար Ֆիոնա Պատեն, ով նաև Eros Association ազգային կազմակերպության ղեկավարն է, կարծում է, որ սեքսը համարժեք է սնունդին և նրանից չպետք է վախենալ:
Կուսակցության առաջաբանը հետևյալն է. « Շատ լուրջ սեքսի մասին»:
Կուսակցության նպատակը առողջ սեքսի մասին ճիշտ և գրագետ տեղեկատվությունն է՝ առանց սահմանափակումների:
« Աշխատանքից բարեխղճորեն խուսափող մարդկանց կուսակցություն». Դանիա
Դանիայում 1979 թվականին մասնագիտությամբ կատակերգու Յակոբ Հաուգարդը ստեղծեց « Աշխատանքից բարեխղճորեն խուսափող մարդկանց կուսակցություն»:
Կուսակցության ստեղծումից անմիջապես հետո Հաուգարդը խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրեց նախընտրական ծրագրով, որտեղ խոստանում էր պայքարել Ծննդյան տոներին ավելի բազմազան նվերների համար, ինչպես նաև երաշխավորում բոլոր ընտրողներին լավ եղանակ ու բոլոր հեծանվորդներին, որոնք Դանիայում անչափ շատ են, միայն թիկունքից փչող քամի։
Որքան էլ, որ զարմանալի է Հաուգարդը դարձավ խորհրդարանի անդամ։ Չորս տարի տառապելուց հետո նա թողեց իր պաշտոնը և որոշեց այլևս երբեք չլինել պատգամավոր: