Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում «Դնեպրի» դարպասապահը խաղային իրավիճակում ծնկով հարվածել է «Դինամոյի» ֆուտբոլիստ Գուսևին, ինչի արդյունքում կիսապաշտպանը կորցրել է գիտակցությունը: Գուսևին առաջին օգնությունը ցույց է տվել մրցակցի ֆուտբոլիստ Ջաբա Կանկավան, ով բռնել է ֆուտբոլիստի կուլ գնացող լեզուն:
«Կարելի է ասել, որ «Դնեպրի» ֆուտբոլիստը փրկել է Օլեգ Գուսևի կյանքը: Եթե այս ամենն ավելի ուշ տեղի ունենար, ապա չեմ կարող պատկերացնել հետևանքները: «Դնեպրի» խաղացողն ամեն ինչ արել է' ինչպես շտապօգնության հմուտ բժիշկը»,-նշել է այն հիվանդանոցի նախագահը, որտեղ տեղափոխել են ֆուտբոլիստին: Այս մասին տեղեկացնում է Tribuna.com-ը: