Ուկրաինայի «Պրավի սեկտոր» ազգայնական խմբավորման առաջնորդ Ալեքսանդր Մուզիչկոյի սպանությունը հետաքննող Գերագույն ռադայի ժամանակավոր հանձնաժողովը պահանջել է ժամանակավորապես հեռացնել Արսեն Ավակովին Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Դա քաղաքական որոշում է, որը կայացվել է հստակ քննարկումներից հետո: Ավակովը չպետք է ազդեցություն ունենա հետաքննության ընթացքի վրա»,-կարծում են հանձնաժողովի անդամները։

 

Ենթադրվում է, որ այսօր խորհրդարանը կքննարկի այդ առաջարկությունը։

 

Ինչպես հաղորդել էր Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Եվդոկիմովը, Ալեքսանդր Մուզիչկոն մահացու վիրավորվել էր իրավապահների կողմից ձերբակալվելու պայմաններում։ Դեպքը տեղի է ունեցել, քանի որ Մուզիչկոն ձերբակալության ընթացքում զինված դիմադրություն էր ցույց տվել։

 

«Բատկիվշչինա» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Սոբոլևը բացառում է Ավակովի հրաժարականը։ «Մենք դա թույլ չենք տա»,-ասել է նա։