Եվրոպական հակաահաբեկչական ծրագիրը Եվրոպա մեկնող և դուրս եկող օդանավերի ուղևորներից կհավաքագրի ու հինգ տարի կպահպանի 42 կետից բաղկաղած նրանց անձնական տվյալները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին հայտնում է Guardian պարբերականը:

 

Իրավապաշտպանները բարձրաձայնում են, որ եվրոպացի ուղևորների տվյալների հավաքագրման ծրագիրը, ինչը հանդիսանում է Փարիզում տեղի ունեցած հարձակումների հետևանք, խախտում է վերջերս Եվրոպական դատարանի ընդունած որոշումը: Առանց դրանց պահպանման անվտանգության երաշխիքների, այն կհանդիսանա ներխուժում անձնական տարածք:

 

Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակվելիք փաստաթղթի համաձայն' ուղևորներից պահանջվելու է 42 կետից բաղկացած տվյալներ, այդ թվում' իրենց բանկային քարտի տվյալները, բնակության եւ սննդի նախասիրությունների, ինչպիսին է «հալալը» մասին: Այս ամենը պետք է պահվի կենտրոնական բազայում մինչև հինգ տարվա ընթացքում: Այն հասանելի է լինելու ոստիկանության և անվտանգության ծառայությունների համար: