Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ Ստամբուլի Ջերրահփաշա թաղամասում առաջադրված հայ թեկնածու Ժակլին Քուրթի անունը Դավութփաշա ուսումնարանի ընտրատեղամասի քվեաթերթիկներում ներառված չի եղել: Այս մասին տեղեկացնում է թուրքական ulusalpost.com-ը:

 

Ընտրատեղամաս այցելած քվեարկողների այն հարցին, թե քվեաթերթիկում ինչու չկա Քուրթի անունը, ընտրական հանձանժողովի աշխատակիցները պատասխան են տվել, որ նման թեկնածուի չեն ճանաչում, և ընտրատեղամասում գրանցված են երկու թկնածու: Ընտրություններին մասնակցած Ֆիլոր Ուլուքն իր դժգոհությունն է հայտնել նման խտրական վերաբերմունքի կապակցությամբ: Նա նշել է, որ որպես Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ անչափ ուրախացել էր, երբ իմացել էր քաղաքականության մեջ հայ կնոջ մասնակցության մասին:

 

Իմանալով Դավութփաշա ուսումնարանում ընտրողներին տրամադրվող քվեաթերթիկներում իր անվան բացակայության մասին' Ժակլին Քուրթը հայտնել է, որ չի կարող հանդուրժել կատարվածը և դատական գործ է հարուցելու ընտրական հանձնաժողովի անդամների դեմ: