Ադրբեջանի զինված ուժերում անցնում են ծածկագրային հեռախոսների օգտագործմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' նշելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունն արդեն սկսել է օգտվել այդ հեռախոսներից:

 

Դրանք CASSIDIAN տեսակի հեռախոսներ են, որոնք արտադրում է աշխարհում հայտնի EADS պաշտպանական ընկերությունը: Ծածկագրված խոսակցություն հնարավոր է ունենալ միայն այն դեպքում, եթե նման հեռախոս ունեն երկու օգտատերերն էլ: Նշվում է, որ նոր հեռախոսը TETRA կապ է պաշտպանում:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ադրբեջանա-ղարաբաղյան զորքերի շփման գոտում փետրվարին անցկացված խորհրդակցության ժամանակ հայկական կողմը լսել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարության հեռախոսները: