6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

 

Նրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր երկրի հյուսիսում՝ Իկեկե նավահանգստային քաղաքից 76 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 20 կիլոմետր խորության վրա էր:

 

Հնարավոր ավերածությունների եւ տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել:

 

Ապրիլի 2-ին Չիլիում տեղի է ունեցել 8,2 մագնիտուդով հզոր երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել է վեց մարդ: Վնասվել են հազարավոր տներ: Երկրի ափամերձ շրջաններից տարհանվել է ավելի քան 900 հազար մարդ:

 

Ապրիլի 3-ին Չիլիի ծովափնյա շրջանում տեղի է ունեցել 7,8 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ, որին հաջորդել է շուրջ քսան հետցնցում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: