Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին առաջին անգամ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Իր ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ նրանք քահանայապետին են նվիրել խեցանոթով մեղր, որը հավաքվել է Բուկինհեմի պալատի այգում, մեկ շիշ վիսկի Շոտլանդիայի թագավորական կալվածքից եւ տասը հավկիթ, հաղորդում է Associated Press-ը:

 

Իր արարքը թագուհին բացատրել Է նրանով, որ ցանկացել Է Հռոմի պապին նվիրել արտասովոր մի բան: Իր հերթին Ֆրանցիսկոսը թագուհուն Է հանձնել քարե գունդ՝ գագաթին խաչով: Այս նվերը նախատեսված Է նրա ծոռան՝ Ջորջի համար:

Ֆրանցիսկոսը դարձել Է հինգերորդ քահանայապետը, որի հետ Եղիսաբեթ Բ-ն, որը գլխավորում Է Անգլիկան եկեղեցին, հանդիպել Է անձամբ: