ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի համար անակնկալ էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսանի հրաժարականի լուրը: Այդ մասին ապրիլի 4-ին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: «Վարչապետի հրաժարականի տեսանկյունից կարող եմ ասել, որ անակնկալ էր: Ինչ վերաբերում է հարցին՝ ես մնալո՞ւ եմ կառավարությունում, ապա դա կախված է նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու, ինչպիսի ծրագրի շուրջ և արդյոք ինձ առաջարկելու են մնալ կառավարությունում, բնականաբար»,- ասաց Ավանեսյանը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը ընդունել է հրաժարականը:

 

Տիգրան Սարգսյանը գրառում է արել նաև Ֆեյսբուքում. «Սիրելի հայրենակիցներ, դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել'մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մ արդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»: Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնել է 2008թ. ապրիլի 9-ին: