Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ավագ թոռը՝ արքայազն Ուիլյամը, եւ նրա կինը՝ Քեյթը, այցով ժամանել են Նոր Զելանդիա: Պաշտոնական ուղեւորությունը կտեւի երեք շաբաթ, տեղեկացնում Է BBC-ն:

 

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց որդու՝ Ջորջի հետ Ավստրալիա եւ Նոր Զելանդիա շրջագայության են մեկնել 11 մարդու ուղեկցությամբ:

 

Նոր Զելանդիայում թագավորական զույգի ծրագրում ընդգրկված Է այցելություն տեղի ցեղերից մեկի մոտ, ռեգբիի մարզադաշտ եւ խաղողի այգի:

 

Սակայն Ուիլյամի եւ Քեյթի մասնակցությամբ առաջին պաշտոնական միջոցառումը կդառնա այցը երիտասարդ ընտանիքների աջակցությամբ զբաղվող կազմակերպություն: