Հայաստանի կառավարության նիստը, որը մեկնարկել է ժամը 11-ին, վարում է Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Նիստի օրակարգում 52 հարց է:

 

Ապրիլի 3-ին վարչապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Տիգրան Սարգսյանը: Նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով ընդունել է կառավարության հրաժարականը եւ որոշել, որ կառավարության անդամները պետք է շարունակեն պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Սպասվում է, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա այսօր՝ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում: