armsport.am/«Սանկտ Պետերբուրգի» հարկադիր կատարման բաժնի աշխատակիցները «Զենիթին» ուղարկել են դատական ակտի պատճեն, որի համաձայն՝ գանձվելու է թիմի հարձակվող Անդրեյ Արշավինի աշխատավարձի կեսը:

32-ամյա ֆուտբոլիստին դատարանը պաշտոնապես պարտադրել է ալիմենտ վճարել իր երեք երեխաների նկատմամբ պարտավորության շրջանակում։ Ֆուտբոլիստի դեմ դատական հայց էր ներկայացրել նրա նախկին կինը' Յուլիա Բարանովսկայան:

Այսպիսով, այսուհետ Արշավինի աշխատավարձի կեսը պահվելու է: