ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի եղբայրը մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Այս մասին տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն' սրա հետ կապված ֆուտբոլիստը մեկնել է Շվեդիա:
Թե երբ ֆուտբոլիստը կմիանա ակումբին, հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվում էր, որ Իբրահիմովիչը Շվեդիա է մեկնել վնասվածքից հետո բուժման կուրս անցնելու համար: