Հայաստանի ազգային հավաքականի և Դորմտունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 30-րդ տուրում Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակ տոնելուց հետո նշել է.
«Մենք շատ, շատ երջանիկ ենք, որովհետև իսկապես բարդ հանդիպում էր, և մենք «Շալկեից» վերադարձրինք երկրորդ հորիզոնականը: Դժվար է նկարագրել ուրախությունս, որ հանդիպման հաշիվը ես եմ բացել: Դա կարևոր էր, քանի որ, առաջինը գոլի հեղինակ դառնալով՝ երկրորդ կեսում կարող էինք հակագրոհներ իրականացնել:
«Ռեալի» դեմ կայացած հետո ինձ բարկացնում էին իմ չիրականացրած պահերը: Բայց սա ֆուտբոլ է, և անհրաժեշտ է պարզապես առաջ շարժվել: Եվ հիմա, մենք կրկին գլուխներս բարձր ենք պահում»,-Մխիթարյանի խոսքը մեջբերում է derwesten.de-ն:
Հիշեցնենք, որ «Բավարիայի» դեմ հանդիպմանը Մխիթարյանը բացեց հաշիվը՝ 20-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ: