Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կանխելու հնարավորությունը կախված է Արևմուտքից: ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Ըստ նրա՝ Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծվել է շատ բարդ իրավիճակ, որի հետագա զուր զարգացումը պետք է կանխել:
Մայդանցիների «արևմտյան հովանավորները», այդ թվում նաև՝ ԱՄՆ-ը, պարտավոր են խաղաղեցնել վերահսկողությունից դուրս եկած իրավիճակը, ստիպել նրանց հեռու մնալ ծայրահեղականներից, դադարեցնել ուկրաինացի ժողովրդի դեմ զինված ուժի կիրառումը և անհապաղ ներազգային երկխոսություն սկսել՝ բոլոր շրջանների իրավահավասար մասնակցությամբ:
«Եթե Ուկրաինայում իրավիճակը գնա վատագույն սցենարով, ապա դրա պատասխանատվությունը «99 տոկոսով» կընկնի արևմտյան երկրների վրա», հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: