Ուկրաինան «մեկ ոտքով» մտել է քաղաքացիական պատերազմի մեջ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին Դոնի Ռոստովում՝ ելույթ ունենալով Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը:

 

«Արյունահեղություն է: Մեր երկիրն այսուհետ գտնվում է որակապես նոր իրավիճակում. ըստ էության, մեկ ոտքով մտել է քաղաքացիական պատերազմի մեջ: «Կիևյան ժանիքը» ուժայիններին գործելու հանցավոր հրաման է տվել»,-ասել է Յանուկովիչը:

 

Նա նաև կոչ է արել ուժայիններին չկրակել սեփական ժողովրդին. «Մի կրակեք սեփական ժողովրդին, դա ձեզ չեն ների»,-ընդգծել է Յանուկովիչը: