Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Խոմեյնիի' Արդեբիլում ներկայացուցիչ, իմամ Հասան Ամիլին հանդես եկել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի Իրան կատարած այցի հետ կապված հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է իրանական «Շաբեստան» լրատվական գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման հարցում Ամիլին պայման է դրել Ալիեւի առա ջ:

 

«Իլհամ Ալիեւի Իրան այցն այն ժամանակ կլինի օգտակար, եթե Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը լրջորեն հեռանա Իսրայելից, մի կողմ թողնի Իրանի եւ իսլամական կրոնի նկատմամբ վախը, ազատ արձակի միանշանակ իսլամիստական արժեքների պաշտպանության համար ձերբակալված անձանց», -հայտարարել է նա:

 

Գործակալության համաձայն' Հասան Ամիլին հույս է հայտնել, որ Ալիեւի Թեհրան կատարած այցը շրջադարձային կլինի երկու երկրների հարաբերություններում: «Այս հարցը կապված է Ադրբեջանի կառավարության կամքից եւ Իրանի կողմից ոչ մի խնդիր չկա», -հավելել է նա: