ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) աշխատակից Վ. Ծ.-ի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված և նախապատրաստված նյութերով' ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում' ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ նախապատրաստված նյութերի` Վ. Ծ.-ն, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, իր գործընկեր Մ. Մ.-ից 2014թ. մարտի 31-ին որպես կաշառք անձամբ ստացել է գումար' նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու' 5 բջջային հեռախոս ՔԿՀ դատապարտյալին փոխանցելու համար: 2014թ. ապրիլի 1-ին Վ. Ծ.-ն բջջային հեռախոսները թաքցրել է իր համազգեստի բաճկոնի տակ և փորձել է այն անցկացնել ՔԿՀ-ի տարածք, սակայն ՔԿՀ-ի աշխատասենյակում ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ իր մոտից հայտնաբերվել և վերցվել է նշված 5 բջջային հեռախոսը:

 

Կատարվում է նախաքննություն: