«Աերոֆլոտի» շուրջ 10 ուղեւորների ապրիլի 18-ի առավոտյան թույլ չեն տվել մուտք գործել Ուկրաինա, բայց հաջորդ չվերթներում ՌԴ-ի քաղաքացիներին ընդունել են առանց սահմանափակումների: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Աերոֆլոտին» մոտ կանգնած մի աղբյուր:

 

«Երեկ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը ՌԴ Է վերադարձրել 33 մարդու, այսօր առավոտյան՝ եւս 10 հոգու, բայց հաջորդ չվերթներում ՌԴ-ի աղաքացիներին ընդունել են առանց սահմանափակումների»,- ասել Է նա՝ ճշտելով, որ խոսքը վերաբերում Է դեպի Օդեսա, Խարկով եւ Կիեւ չվերթներին:

 

«Ոչ պաշտոնական զրույցի ընթացքում Ուկրաինայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն «Աերոֆլոտին» հայտարարել են, որ մոտ ժամանակներս Ուկրաինա ՌԴ-ի քաղաքացիների մոտքի սահմանափակման կանոնները չեն կիրառվի»,- հավելել Է գործակալության զրուցակիցը:

 

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունն ապրիլի 17-ին հայտարարել Է, որ ՌԴ-իարական սեռի 16-ից 60 տարեկան քաղաքացիներին արգելված Է մուտքն Ուկրաինա տրանսպորտի բոլոր տեսակներով: Ապրիլի 17-ին ավելի վաղ «Աերոֆլոտը» հաղորդել Էր, որ համապատասխան պաշտոնական ծանուցում Է ստացել Ուկրաինայի իշխանություններից:

 

ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ Մոսկվան Կիեւից պաշտոնական պարզաբանումներ Է պահանջել ռուսաստանցների համար մուտքի նոր սահմանափակումների կապակցությամբ եւ չի բացառում պատասխան միջոցների կիրառումը: