Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում «Բատկիվշչինա մոլոդայա» կազմակերպության նախաձեռնությամբ հուշատախտակ են բացել այն դպրոցի ճակատամասին, որտեղ սովորել է Սերգեյ Նիգոյանը: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով «Բատկիվշչինա»-ի կայքին:

 

Հուշատախտակի բացմանը մասնակցել է կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն, որը հանդիպում է ունեցել հերոսի ընտանիքի, ուսուցիչների եւ համագյուղացիների հետ:

 

Հուշատախտակը զետեղել են Դնեպրոպետրովսկի մարզի Բերեզնովատովկա գյուղի դպրոցի պատին:

 

Սերգոյ Նիգոյանը առաջին զոհվածն էր հունվար-փետրվարին: Կիեւում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում: Նիգոյանին գնդակահարել Էին հունվարի լույս 22-ի գիշերը Կիեւի Գրուշեւսկի փողոցում: