ԱՄՆ-ի Ուկրաինային հատկացրած 50 մլն դոլարի օգնությունը շատ քիչ է այն երկրի համար, որը գտնվում է շատ բարդ իրավիճակում' ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում: Այս մասին հայտնել է Բրիտանական Politics First և Russia First ամսագրերի հրատարակիչ ու խմբագիր Մարկոս Պապադոպուլոսը:

 

Ըստ նրա' այդ գումարը ցույց է տալիս, որ Վաշինգտոնին առանձնապես չի հետաքրքրում ուկրաինական ժողովրդին բարորությունը:

 

«Ուկրաինան ԱՄՆ-ի համար ընդամենը զինվոր է, զինվոր, որին ցանկանում են օգտագործել Ռուսաստանի դեմ, իսկ 50 մլն դոլարը մի կաթիլ է ծովում»,- կարծում է փորձագետը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Կիևում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ուկրաինային՝ նվազեցնելու համար Ռուսաստանից էներգակիրների ներկրման հարցում ունեցած կախվածությունը: Դրա հետ մեկտեղ Բայդենը խոստովանել է, որ դրան հասնելու համար կպահանջվի ոչ քիչ ժամանակ և վստահեցրել, որ Վաշինգտոնն աջակցում է Կիևին՝ «նվաստացուցիչ սպառնալիքին» դիմակայելու նրա ձգտման հարցում: