«Ապրիլի 24-ին հայերը բարձրանում են Ծիծեռնակաբերդ՝ առաջին հերթին հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Զոհեր, որոնք, ըստ էության, մանրակրկիտ պլանավորված և պետականորեն իրագործված նախորդ դարասկզբի Օսմանյան կայսրության ցեղասպանության արդյունքն են, բայց և միևնույն ժամանակ ասել, որ սա միայն սգո օր է, թերևս քիչ է: Այն ունի շատ ավելի մեծ խորհուրդ, որովհետև այն նաև իր մեջ ներառում է հայի հոգու էությունը, հայի ապրելու, մաքառելու արարելու հաստատակամությունը, որովհետև հենց այդ հաստատակամության և համառության շնորհիվ է, որ մենք ունեցանք Սարդարապատ, Արցախ, անկախ Հայաստան»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում.