Ինչպես հայտնում է interfax-ը, Սլավյանսկում տիրող լարված իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը։

 

Քաղաքային կենտրոնական հիվանդանոցից հաստատել են, որ շարունակում են տուժածներ և սպանվածներ տեղափոխվել:

 

«Սլավյանսկում իրավիճակը գնալով անվերահսկելի է դառնում․ այն ինչ այստեղ տեղի է ունենում, դա այն մարդկանց պատճառով է, որոնք զենքը ձեռքներին ահաբեկում են տեղի բնակչությանը: Այդ պայթյուններն ու կրակոցները, բոլորը խռովարարների, անջատողականների, զինված մարդկանց և անօրինական զինված խմբերի ձեռքի գործն է»,- հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի մամուլի քարտուղար Մարինա Օստապենկոն:

 

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվում են ռազմական գործողությունները։

 

«Մենք չենք ցանկանում և ամեն ինչ անում ենք, որ հատուկ գործողությունների ժամանակ չտուժեն խաղաղ քաղաքացիները»,-ավելացրել է Օստապենկոն։