CNN հեռուստաընկերությունը ներկայացրել է մի տեսանյութ, որը հաստատում է, որ վթարի պահին նավի աշխատակազմը կոչ է արել բոլորին նստած մնալ, իսկ ուղևորները  չհասկանալով, թե ինչ է իրականում կատարվում լաստանավի հետ, խուճապի են մատնվել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Տեսագրությունը հրապարակել է JTBC հեռուստաալիքը: Տեսագրությունը եղել է մի դեռահասի հեռախոսի հիշողության քարտում, որը զոհվել է աղետի ժամանակ. դպրոցականի հայրն այն հանձնել է հեռուստաալիքին: CNN-ը բերում է ձայնագրության մի դրվագ, որը հաստատում է, որ նավաբեկության պահին անձնակազմը բոլորին սոսկ կոչ է արել մնալու իրենեց տեղերում, իսկ ուղևորներն իրենք չեն հասկացել, թե իրականում ինչ է տեղի ունենում լաստանավի հետ:

 

Տեսագրության համաձայն՝ ուղևորներից ոմանք անհանգստացած էին, որ նավը խիստ թեքվել է: Իսկ ճամփորդության մյուս մասնակիցները տեղի ունեցածն ընդունել են որպես կատակ:

 

Հիշեցնենք, որ հարավկորեական «Սևոլ» լաստանավ, որը Ինչխոն-Չեչժու երթուղով էր ընթանում, ապրիլի 16-ի առավոտյան թերակղզու հարավ-արեւմտյան ափերի մոտ վթարի էր ենթարկվել: Վթարի ժամանակ նավի վրա էին գտնվել 476 մարդ, ներառյալ ուղևորներն ու անձնակազմի անդամները: Ուղևորների մեծ մասը բարձր դասարաններում սովորող դպրոցականներ էին: Լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվն հասել է 187-ի: