ԱՄՆ-ն արգելափակել Է եվրոպական տիեզերական ապարատների արձակումները ռուսական տանող հրթիռների միջոցով, որոնք պարունակում են ամերիկյան բաղադրիչ մասեր: Արգելափակումը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կառավարության առեւտրի դեպարտամենտը արգելել Է ամերիկյան արտադրության տիեզերական ապարատների եւ այն ապարատների մատակարարումը Ռուսաստանին, որոնցում ամերիկյան «լցոն» Է օգտագործվում:

 

Ըստ ամերիկացի փորձագետ Փիտեր դե Սելդինգի՝ պատժամիջոցների տակ, մասնավորապես, հայտնվել են Լյուսքեմբուրգի SAS ընկերության Astra 2G հեռահաղորդակցական տիեզերական ապարատը, որի արձակումը պլանավորված Էր հունիսին Բայկոնուր (Ղազախստան) տիեզերադաշտից՝ «Պրոտոն-Մ» տանող հրթիռի միջոցով, հեռահաղորդակցական Inmarsat 5 F2-ը, որը նույնպես պլանավորած Էր արձակել այս տարի «Պրոտոնով», թուրքական Turksat 4B արբանյակը՝ 2014 թՎականի ամռանն արձակման ժամկետով:

 

Ավելի վաղ NASA-ն դադարեցրել Է Ռուսաստանի հետ համագործակցությունն Ուկրաինայի արեւելքի եւ Ղրիմի իրադրության պատճառով: Ապրիլի սկզբին NASA-ի աշխատակիցներին արգելել են մեկնել Ռուսաստան առանց հատուկ կարգադրության, նամակագրություններ ունենալ Էլեկտրոնային փոստով եւ տեսակոնֆերանսներ անցկացնել ռուսաստանցի գործընկերների հետ, ինչեպս նաեւ հանդիպել նրանց հետ միջազգային միջոցառումների ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: