1933թ-ի ապրիլի 29-ին «Ուեմբլի» մարզադաշտում տեղի է ունեցել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որին մասնակցած «Էվերթոնը» և «Մանչեսթեր Սիթին» ընդգրկվել են համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ:

Ակումբներն առաջինն էին, որ մարզադաշտ էին դուրս եկել համարակալված մարզաշապիկներով, չնայած համարները տրվել էին ըստ հերթականության' 1-11 համարները տրվել էին «Էվերթոնին», 12-22-ը՝ «Սիթիին»: