Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը իրավական հիմքեր չի տեսնում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին օֆշորային սկանդալի մեջ մեղադրելու համար: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, թե ինչպես է վերաբերվում Տիգրան Սարգսյանի՝ օֆշորային հայտնի սկանդալի մեջ ներքաշված լինելու հանգամանքին, ն շեց, որ չի լսել իրավական կառույցի որևէ գնահատական, որով հիմնավորվել է Տիգրան Սարգսյանի մասնակցությունը օֆշորային սկանդալին: «Ես որևէ իրավական ձևակերպում կամ իրավական գնահատական չեմ լսել, որով ապացուցվել է Տիգրան Սարգսյանի մասնակցությունը»,- ասաց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ, հետևաբար, այդ տեղեկությունները, որ տարածվում են նախկին վարչապետի մասին, չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ վարչապետի խոսքով' ինքը բացասկաան է վերաբերվում նման երևույթներին: «Իմ դիքորոշումն այն է, որ վարչապետը և նրա կառավարությունը պետք է աշխատեն թափանցիկ և զերծ մնան նման երևույթներից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դա լինելու է իր սկզբունքը:
Աբրահամյանի հավաստմամբ՝ նոր կառավարությունն ասելու է այն, ինչ անելու է: Նա նշեց, որ առաջիկայում կառավարությունը ներկայացնելու է իր ծրագիրը, որը լինելու է իրատեսական: «Մենք գրելու ենք քիչ և անելու ենք շատ: Եթե մենք գրենք քիչ և անենք շատ, կարժանանանք ձեր և մեր հասարակության գովեստի խոսքերին: Սա է լինելու իմ մոտեցումը»,- ասաց Մանուկյանը:
ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ կոչ արեց քաղաքական ուժերին համատեղ աշխատել՝ նշելով, որ ծրագիրը ներկայացնելու համար ժամանակ է հարկավոր, ինչպես նաև բոլորի աջակցությունը: