Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշարում ամենաշատ գոլեր հեղինակած առաջին ֆուտբոլիստն է:
Պորտուգալիայի հավաքականի խաղացողը ՉԼ-ի այս մրցաշրջանում հեղինակել է 16 գոլ, ինչը ռեկորդային է: Ռոնալդուն սեփական ռեկորդը դեռևս բարելավելու հնարավորություն ունի:
Նախորդ ռեկորդը պատկանում էր կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին (2011/12թթ.) և Ժոզե Ալտաֆինին (1962/63), ովքեր մեկ մրցաշարում հեղինակել են 14-ական գոլ: