/allsport.am«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը նշել է, որ առաջնության 36-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում միավորներ կորցնելուց հետո (2-2) իրենք կարող են արդեն հրաժեշտ տալ չեմպիոնության համար մղվող պայքարին:
«Պարտվեցինք Լա լիգայում, հրաժեշտ ենք տալիս առաջնությանը: Սա մեծ հարված էր, պետք է ինքնաքննադատություն անենք: Լավ մրցաշրջան չանցկացրինք»,-Չավիի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Այս պահին 85 միավորով 2-րդ տեղում ընթացող «Բարսելոնան» չեմպիոն դառնալու տեսական հնարավորություններ դեռևս պահպանում է: