Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի դեմ մենամարտից հետո' Նիկոլա Սյեկլոցայի մարզիչ Միլովոյե Բիլիչը, վիճել է ռուս մրցավար Վիկտոր Պանինի հետ,տեղեկացնում է Sportbox.ru-ն:
Մրցավարը 119-110 հաշվով հաղթանակը շնորհել էր հայ բռնցքամարտիկին:
Չեռնոգորիայի ներկայացուցիչները բղավել են նաև' «Դու ռուս չես: Ռուսը չի կարող մեզ դեմ լնել»: Նրանք նաև վիրավորական խոսքեր են ասել մրցավարի հասցեին և ֆիզիկական բռնության սպառնալիքներ հնչեցրել: