«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը երկրորդ անգամ երկվորյակների հայր է դարձել:
«Ես և Միրկան ուրախ ենք հայտնել Լեոյի և Լենիի ծնվելու մասին: Կրկին երկվորյակ, հրաշք»,- 32-ամյա թենիսիստը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Ֆեդերերն արդեն ունի երկվորյակ աղջիկներ, ովքեր այս ամռանը կդառնան 5 տարեկան: