Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը կազմել է մոլորակի ամենաթանկ ակումբների ցանկը: Վարկանիշային աղյուսակի գոյության պատմության մեջ առաջին անգամ առաջին երկու տեղերում իսպանական ակումբներ են:

2012/13թ-ի մրցաշրջանում «Ռեալի» եկամուտը կազմել է 675 մլն դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է համաշխարհային սպորտում:

Ներկայումս «Արքայական ակումբն» ըստ Forbes-ի տվյալների' գնահատվում է 3,44 մլրդ դոլար, ինչը 4%-ով ավելին է, քան անցյալ տարի: Երկրորդ տեղում«Բարսելոնան» է, որի տարեկան եկամուտը 627 մլն դոլար է կազմել, իսկ ակումբի արժեքն աճել է 23%-ով և կազմել 3,2 մլրդ դոլար:

Ամենաթանկ ակումբների տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. «Ռեալ» (Իսպանիա) - $3,44 մլրդ

2. «Բարսելոնա» (Իսպանիա) - $3,2 մլրդ

3. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - $2,81 մլրդ

4. «Բավարիա» (Գերմանիա) - $1,85 մլրդ

5. «Արսենալ» (Անգլիա) - $1,33 մլրդ

6. «Չելսի» (Անգլիա) - $0,868 մլրդ

7. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - $0,863 մլրդ

8. «Միլան» (Իտալիա) - $0,856 մլրդ

9. «Յուվենտուս» (Իտալիա) - $0,850 մլրդ

10. «Լիվերպուլ» (Անգլիա) - $0,691 մլրդ

Նշենք, որ 11-րդ տեղում Դորտմունդի «Բորուսիան» է $0,600 մլրդ-ով: