1945 թվականին ճիշտ այս օրը Խորհրդային բանակը մտավ Բեռլին և այդ օրով նշանավորեց իր պատմական հաղթանակը Ֆաշիստական Գերմանիայի դեմ: Մեծ հաղթանակի համար իր կյանքն է տվել շուրջ 20 միլիոն խորհրդային քաղաքացի: Դա մեծ իրադարձություն էր՝ խորհրդային բոլոր ազգերի ու հայերի միասնական հաղթանակը:
Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը հայրենիքին տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով, Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով: 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է ԽՄ հերոսի կոչման:
Այս օրը դարձել է հրաշալի տոն և շքեղ միջացառումների մեկնարկ: Ամեն տարի անցկացվում են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված զորահանդեսներ: Հաղթանակին նվիրված այս զորահանդեսների ստեղծման և նախապատրաստման պատմությունն է փորձել ֆոտոշարքի միջոցով ներկայացնել itar-tass-ը: