«Սերունդ հայապահպան միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնած հեծանվային երթը դեպի Արցախ՝ նվիրված Շուշիի ազատագրման 22 ամյակին, հասավ իր եզրագծին' մայիսի 9-ի առավոտյան հանդիսավորությամբ մտավ Շուշի քաղաք։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանակերտից հայտնեց «Սերունդ» հայապահպան միավորման նախագահ Հայկ Չոբանյանը: «Մենք հրաշալի և շատ թեթև օրեր ունեցանք այս հեծանվարշավի ժամանակ: Այսօր յուրաքանչյուր հայ պարտավոր է նշելու իր հետաքրքրությունների և նախասիրությունների շրջանակներում: Ու քանի որ հեծանվաերթը մի քիչ ոչ ստանդարտ մոտեցում է, կարծում եմ որոշակի ուշադրություն է հրավիրում օրվա խորհրդի վրա: Երեք օր հեծանիվով' նման խորհրդի ներքո, կարող է փոփոխություն մտցնել յուրաքանչյուր անհատի մեջ»,-շեշտեց Չոբանյանը:
Հեծանվաերթին մասնացել են մոտ 50 հեծանվորդներ, իսկ Արցախում երթին միացել են նաև Ստեփանակերտի հեծանվորդները: «Այս արշավը միանշանական շարունական բնույթ է ունենալու և հիմա արդեն քննարկում ենք, թե ինչ ենք անելու մայիսի 28-ին»,-եզրափակեց Չոբանյանը:
«Սերունդ հայապահպան միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնած հեծանվային երթը խորհրդանշական կերպով մեկնարկել է Եռաբլուր պանթեոնից' մայիսի 7-ին: