Հայրենական մեծ պատերազմի 69-րդ տարեդարձի առթիվ տոնակատարություններ տեղի են ունեցել աշխարհի տարբեր անկյուններում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»- ը' վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Բուլատ Օկուջավայի խոսքերի և երաժշտության հիման վրա ստեղծված երաժշտական ներկայացմամբ է շնորհավորել հայրենական պատերազմի մասնակիցներին: «Մենք ամեն տարի տոնական ընդունելություն ենք կազմակերպել վետերանների պատվին, որոնք բնակվում են Կալիֆորնիայում: Այս անգամ հյուրերի առաջ ելույթ է ունեցել «Թևեր» երաժշտական անսամբլը»,- նշել են ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները: Միջոցառմանը մասնակցել է 70 վետերան:

 

Հայրենական պատերազմին նվիրված տոնակատարություններից անմասն չի մնա նաև Լոս Անջելեսը, որտեղ բնակվում են 150 վետերաններ: Մայիսի 10-ին տոնական միջոցառում է կայանալու Արևմտյան Հոլիվուդի քաղաքապետարանում: Մասնակիցներին կողջունի քաղաքի ղեկավարությունը:

 

Պեկինի ռուսական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել տոնական համերգ նվիրված Հայրենական մեծ պատերազմի 69-րդ տարեդարձին: Համերգային ծրագրում ներկայացվել է ռազմահայրենասիրական բեմադրություն-մյուզիքլ, հնչել են սիրված պատերազմական երգեր, ինչպես նաև ուսանողներն ասմունքել են ռազմաճակատի վալսի հնչյունների ներքո:

 

Ֆինլանդիայում նույնպես հարգել են պատերազմում ընկածների հիշատակը: Վաղ առավոտյան ծաղիկներ են դրվել նախկին սովետական ռազմածովային բազայի տարածքում: Բելգիայի 46 գերեզմանատներում թաղված են Խորհրդային միության 320 քաղաքացիներ: Ռուսական համայնքի ներկայացուցիչերը Բելգիայում մեծամասշտաբ հիշատակի միջոցառումներ են իրականացնելու:

 

Ռիգայում կայացած միջոցառմանը մասնակցել է Ռուսաստանում Ռիգայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Վեշնյակովը: Գերմանիայում նույնպես տոնական միջոցառումներ են տեղի ունեցել, որոնց մասնակցել է նաև Ռուսաստանից ժամանած պատվիրակությունը:

 

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մի քանի հարյուր բնակիչներ նույնպես հարգել են հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը: Մարդիկ կրել են Ռուսաատանի և Լեհաստանի դրոշները: