Բարբարա Բուշն ու Հիլարի Քլինթոնը ճանաչվել են վերջին 25 տարիների ԱՄՆ լավագույն առաջին տիկիններ: NBC հեռուստաալիքի և Wall Street Journal ամսագրի կողմից անցկացված հարցումների արդյունքների համաձայն' Ջորջ Բուշ ավագի կնոջ՝ Բարբարա Բուշի օգտին իրենց ձայնը տվել է հարցվածների շուրջ 27 տոկոսը: Նույնքան ձայն է ստացել նաեւ Հիլարի Քլինթոնը: Լավագույն եռյակում նաեւ Միշել Օբաման է' 24 տոկոս ձայներով, իսկ Լորա Բուշը' Ջորջ Բուշ կրտսերի կինը, 17 տոկոսով ձայնով եզրափակում է քառյակը: Հարցմանը մասնակցել է շուրջ 1000 մարդ:
Վերջին շրջանում 88-ամյա Բարբարան ամուսնու հետ միասին Տեխասում է բնակվում, իսկ ամառներն անցկացնում է Մեյն նահանգում: Հաջորդ տարվա հունվարին այս զույգը կնշի իր ամուսնության 70-ամյակը:
2009-2013թթ. ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած Հիլարի Քլինթոնը համարվում է 2016թ. կայանալիք նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուն: Շատերի համար անսպասելի է եղել Միշել Օբամայի'երրոդ հորիզոնականում հայտնվելը: Մամուլն ու հասարակությունը նրան միշտ դրական են երաբերվել, համարել գեղեցկության եւ նորաձեւության խորհրդանիշ: «Ամենայն հավանականությամբ' Միշելի վարկանիշի վրա ազդել են Մերձավոր Արեւելքում նրա ամուսնու' Օբամայի գործողությունները: