Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կոչ է արել «Եվրատեսլի 2014» երգի մրցույթում քվեարկել Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի օգտին: Ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«10.05.2014: Մեծ եզրափակիչ: Չենք մոռանում քվեարկել Արամ MP3-ի օգտին' #7: Հաղթենք «Եվրատեսիլում» միասին»:
«Եվրատեսիլ 2014»-ի` մայիսի 10-ին կայանալիք եզրափակչում Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ կունենա 07 համարի ներքո: Հայաստանում մրցույթի եզրափակչին հեռուստադիտողները կարող են հետևել 23:00-ից' Առաջին ալիքի ուղիղ եթերում:
«Եվրատեսիլ 2014» մրցույթն անցկացվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne սրահում: Մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ը ներկայացնում է «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը' Արամ MP3-ն: Կոպենհագենը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլը»' 1964 և 2001 թվականներին, իսկ 2005 թվականին այստեղ անցկացվել են մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները: