
armsport.amԼյուքսեմբուրգի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Գրվենմախերը», որի կազմում հանդես է գալիս հայ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, արտագնա խաղում 4-1 հաշվով ջախջախել է «Ռասինգին»:
Հյուրերի կազմում չորս գոլն էլ հեղինակել է Ալեքսանդր Կարապետյանը: Այս հաղթանակից հետո «Գրվենմախերը» 32 միավորով մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում է: