Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինյալները կրակ են բացել քաղխորհրդի շենքում գտնվող անզեն մարդկանց ուղղությամբ. գրանցվել է զոհ, ևս մեկ մարդ ստացել է հրազենային վիրավորում: Այս մասին գրում է LifeNews-ը:

 

Դոնեցկի շրջանում ուժայիններն արգելափակել են քաղաքային խորհրդի և Կրասնոարմեյսկի քաղաքային բաժանմունքի շենքերը: Հանրաքվեի կազմակերպիչները փակել են գրեթե բոլոր ընտրատեղամասերրը:

 

Տեղեկության համաձայն՝ Ուկրաինայի Ազգային գվարդիայի «Դնեպր» գումարտակի զինծառայողները մտել են Կրասնոարմեյսկ: Քաղխորհրդի մուտքի մոտ եղել են 6 զինյալ՝ Կալաշնիկովի ինձնաձիգներով զինված:

 

Հիշեցնենք, որ այսօր Դոնեցկում և Լուգանսկում անցկացվում է շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության է դրված մեկ հարց. աջակցո՞ւմ եք արդյոք, համապատսխանաբար, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պետական ինքնավարության մասին ակտը:

 

Քվեարկությունը տեղի է ունեցել Կիևի իշխանությունների կողմից մասշտաբային ուժ կիրառելու ֆոնին. այդ ընթացքում օգտագործվել է զրահատեխնիկա և զոհվել են խաղաղ բնակիչներ: