Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը փաստել է, որ թիմում տարաձայնություններ կան ֆուտբոլիստների միջև:

«Ձախողման մասին խոսում էին միայն դրսում' նրանք, ովքեր տեղյակ չէին ներքին իրավիճակին: Կային խմբավորումներ, իսկ կոնֆլիկտները ֆուտբոլիստների միջև էին: Մինչև «Անժիի» դեմ հանդիպումը, կարծես ամեն ինչ հարթվել էր: Հիմա, նայելով արդյունքներին' կարծում եմ, որ ամեն ինչ դեռ շարունակվում է»,- Կարպինի խոսքը մեջբերում է Eurosport կայքը: Կարպինի խոսքով' ցանկալի կլիներ, որ թիմը մարզեր մեծ հեղինակության տեր մարզիչ, ինչպես օրինակ Ֆաբիո Կապելոն:

Մոսկվայի «Սպարտակը» վերջին մի քանի տուրերում անսպասելի և անակնկալ պարտություններ էր կրում: Սակայն առաջնության 29-րդ տուրում Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ հաղթեց «Ամկարին»: