Վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ մայիսի 15-ին' ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցների ջրամատակարարումը: Կդադարեցվի Լևոնյան, Եղիազարյան, Հակոբյանց, Առաքելյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Միրաքյան, Հասմիկի, Սպորտի, Չուխաջյան, Ա.Սարգսյան, Թերլեմեզյան, Գ.Զոհրապի, Պարսեղովի փողոցների, Վշտունի, Խ.Խաչատրյան փողոցների և նր բանցքների, Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների մասնավոր տնատիրությունների, Լենինգրադյան 46-52 շենքերի, Աբելյան 17ա, 17բ, 17գ, Սիսակյան 2, 4, 6 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: