Ամերիկյան The New York Times թերթի գլխավոր խմբագիր Ջիլ Աբրամսոնը հեռանում է իր պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2011 թվականից, տեղեկացնում է հրատարակության կայքը:

 

Նրա տեղն զբաղեցրել է նորությունների գլխավոր խմբագիր Դին Բաքեթը՝ հեղինակավոր Փուլիտցերյան մրցանակի դափնեկիրը: Նա դարձել Է առաջին աֆրոամերիկացին այդ պաշտոնում:

 

«Ո՛չ մեր խմբագրությունում, ո՛չ Էլ որեւԷ այլ տեղ դեռեւս այնպիսի լրագրող չկա, որն այսօր ամենից լավ համապատասխաներ գլխավոր խմբագրի աշախատանքին, քան Դին Բաքեթը: Նա բացառիկ լրագրող ու խմբագիր Է, որը խորապես ըմբռնում Է նորությունների Էությունը եւ վայելում Է իր գործընկերների վստահությունն ու աջակցությունն ամբողջ աշխարհում եւ բուն հրատարակությունում»,- իր աշխատակիցներին հայտարարել Է թերթի սեփականատեր Արթուր Օքս Սուլցբերգեր Կրտսերը:

 

The New York Times-ի ամբողջ 160-ամյա պատմության ընթացքում Աբրամսոնը եղել Է միակ կինը գլխավոր խմբագրի պաշտոնում: Նրա պաշտոնաթողության պատճառներն առայժմ չեն հաղորդվում: