Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժնում մայիսի 12-ին' ժամը 09.10-ին, հաղորդում է ստացվել, որ 1981թ. ծնված Մերուժան Հարությունյանը կնոջը խեղդել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 08.00-ի սահմաններում, տանը' ննջասենյակի անկողնում, Մ. Հարությունյանը ձեռքերով խեղդամահ է արել կնոջը' 1983թ. ծնված Հերմինե Չիլինգարյանին: Արտաքին զննությամբ Հերմինե Չիլինգարյանի պարանոցի շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր: Մայիսի 13-ին Մերուժան Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

 

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 14-ին' ժամը 21.35-ին, նա կամավոր ներկայացել է բաժին: Խափանման միջոցը' կալանք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: