ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Facebook-յան իր էջում ռուսաստանցի պաշտոնյաներին խորհուրդ է տվել միացնել ուղեղները, այլ ոչ թե հայտարարել սոցիալական ցանցերի փակման մասին: Այս մասին հայտնում է LifeNews.ru-ն:

 

«Որպես սոցցանցերի ակտիվ օգտատեր՝ կարծում եմ, որ Ռուսաստանի օրենսդրությանը պետք է հետևեն բոլորը: Սակայն առանձին պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են ոլորտի զարգացման համար, պետք է միացնեն ուղեղները և հարցազրույցներ չտան սոցցանցերը փակելու մասին»,- գրել է Մեդվեդևը Facebook-ի իր էջում:

 

Մեդվեդևի մեկնաբանությունը հայտնվել է ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզորի» ղեկավարի տեղակալ Մաքսիմ Կսենզովի հայտարարությունից հետո, թե երկրում հնարավոր է Twitter և Facebook սոցիալական ցանցերն արգելափակվեն: