1942 թվականին այս ինքնաթիռը ընկել է քաղաքակրթությունից մոտ 300 մղոն հեռավորության վրա: Այն ամենը, ինչ հայտնի է ինքնաթիռից` անունն է` (Curtiss P-40D(E) Kittyhawk), սերժանտի անունը` Դենիս Կոպինգ և այն, որ վերջինս, ինքնաթիռի ընկնելուց հետո իր հետ վերցրել է ամեն անհրաժեշտը, ինչը կարող էր օգտակար լինել ճանապարհին:
Ինքնաթիռի պատմությունից հայտնի է նաև այն, որ թռիչքի ժամանակ վերջինիս վազանց են կատարել մի բազայից մյուսը, ինչի հետևանքով դժվարություններ են ծագել:
Ամենևին վերջերս այդ ինքնաթիռը գտել են այն նույն տեղում, որտեղ ընկել էր այն 70 տարի առաջ, իսկ օդաչուի մասին մինչ օրս էլ ոչինչ հայտնի չէ: Հայտնի է, որ որոնողական աշխատանքները սկսելու են մոտ ապագայում, իսկ Անգլիայի իշխանությունները ցանկանում են այն տեղափոխել երկրի թանգարաններից մեկը:
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ ինքնաթիռը լավ է պահպանվել: Այն հայտնաբերել է նավթային ընկերությունում աշխատող մի լեհ տղամարդ, ով հետազոտություն է անցկացնելիս եղել Եգիպտոսի արևմտյան շրջանում: