Իսպանիայի առաջնության 2013/14 մրցաշրջանի չեմպիոնի կոչում նվաճել է Մադրիդի «Ատլետիկոն»:

Որոշիչ խաղում մադրիդցիները 1:1 հաշվով ավարտեցին պայքարը «Բարսելոնայի» դեմ, ինչը թույլ տվեց նրանց 10-րդ անգամ դառնալ երկրի չեմպիոն:

Թե ինչպես են մադրիդյան թիմի երկրպագուները տոնում իրենց սիրելի թիմի հաղթանակը, կարող եք դիտել ստորև: