Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը հայտարարել է, որ եթե Ուկրաինայի տարածք մտնեն ռուս խաղաղարարները, ապա ուկրաինական բանակը ռազմական պայքար կմղի նրանց դեմ: Այս մասին հայտնում է sevastopol.su-ն:

 

«Եթե ռուսական բանակն Ուկրաինայի տարածք մտնի խաղաղարար օպերացիայի անվան տակ' նրան կրակահերթով կդիմավորեն: Ո′չ գլխավոր հրամանատարը, ո′չ Գերագույն ռադան չեն տվել հրաման մեր բանակին, որ խաղաղապահներ պետք է մտնեն Ուկրաինայի տարածք: Այդ պատճառով էլ, եթե ռուսական բանակը խաղաղապահների դրոշի ներքո մտնի մեր տարածք, մենք կգործենք նրանց հետ' ինչպես ագրեսորների հետ»,- հայտարարել է Կովալը։