Ուկրաինայի ազգային միասնության՝ թվով երրորդ կլոր սեղանը մայիսի 21-ին բացվել Է Նիկոլաեւում: Ինչպես եւ մայիսի 14-ին եւ 17-ին Կիեւում եւ Խարկովում կայացած կլոր սեղանները, այն ընթանում Է Կիեւի իշխանությունների կողմից երկրի արեւելքում շարունակվող ուժային գործողության պայմաններում:

 

«Կիեւում եւ Խարկովում կայացած կլոր սեղաններից հետո ի հայտ են եկել նոր մտահղացումներ,-բացելով նիստը, նշել Է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը:-Կան հիմնախնդիրներ, որոնք անհրաժեշտ Է քննարկել՝ ինչպես դադարեցնել դիմակայությունը, ինչպես կանգնեցնել արյունահեղությունն ու վախը, ինչպես Ուկրաինան դարձնել միասնական եւ խաղաղ»:

 

Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցում են Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը եւ Լեոնիդ Կուչման, վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը, խորհրդարանի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին, Ուկրաինայի կառավարության անդամներ, պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, կրոնական կազմակերպությունների եւ բիզնեսի ներկայացուցիչներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: