Քառյակն իր քվեարկությամբ իրատեսական, խստապահանջ ու ականջալուր էր: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

 

Պատգամավորի խոսքով' կառավարության ներկայացրած ծրագիրը որևէ մեխանիզմ չի ստեղծում, որպեսզի ծրագիրն իրականացվի.

 

«Գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ասացին, որ եթե կառավարությունը բերեր հույս ներշնչող նախագիծ, բերեր, օրինակ, ընդդիմության մասին օրենք, որը կվերահսկեր իշխանությանը, կհասկանայինք, որ դասեր քաղել են»,- ասաց նա:

 

Ռուբեն Հակոբյանի կարծիքով' քառյակի միասնական բոյկոտելը շատ իրատեսական էր, պատգամավորը խոստացավ խստապահանջ և բարձրաձայնում է, որ իրենց քվեարկությամբ ականջալուր են եղել հասարակության ձայնին: