1934թ. մայիսի 23-ին ամերիկյան ոստիկանությունը հետաքննում էր գանգստերներ Կլայդ Բերոույի և Բոննի
Պարկերի սպանությունը: Զույգը, որին հետևում էին ողջ ամերիկյան ԶԼՄ-ները, սպանվեց և հավետ մտավ ոչ միայն հանցագործությունների, այլև կինեմատոգրաֆի պատմության մեջ` դառնալով ռեժիսորների և սցենարիստների ոգեշնչման առարկան:
Բոնին և Կլայդը ժամանակին կնքվում են որպես` Մեծ դեպրեսիայի տարիներին կենտրոնական նահանգների բենզալցակայանների և բանկերի թալանով զբաղվող բանդայի կազմակերպիչներ: 1934թ. նրանք սպանվում են ոստիկանների կողմից:
Սիրահար զույգերի պատմությունը ոգեշնչել է բազմաթիվ ռեժիսորների, երգահանների: Պատմության ռոմանտիկ էկրանավորումը չէր տարբերվում իրականում տեղի ունեցած իրադարձություններից: Ամենահայտնին դարձավ ռեժիսոր Արթուր Պեննի ֆիլմը, որը մեծ էկրանին ցուցադրվեց 1967թ. և նոր էջ բացեց ամերիկյան ֆիլմի պատմության մեջ:
«Նրանք երիտասարդ են, նրանք սիրահարված են և նրանք մարդկանց են սպանում»,-Բոնիի և Կլայդի մասին այս կարգախոսով գովազդը հնչում էր ինչպես բարիկադային լոզունգ, անարխիայի ազատության հիմն:
1967թ. օգոստոսին տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան: Այդ օրը համարվում է «քայքայված» Հոլիվուդի փլուզման օր:
Պեննին հաջորդած ռեժիսորները ստացան ֆիլմի վերահսկման, հեղինակային իրավունքների, ֆիլմի վերջնական մոնտաժի իրավունքներ` այսպես կոչված final cut: